05/03/2024 10:32
Ո՞վ ուրացավ Եռաբլուրը՝ Փաշինյանը. ո՞վ սպանեց Վազգենի երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը՝ Փաշինյանը. Էդուարդ Շարմազանով
Նիկոլը Վազգեն Սպարապետի հակապատկերն է ու գործի գնդակահարողը, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞վ էր տարիներ շարունակ վարկաբեկում մեր հաղթանակները՝ Փաշինյանը։
Ո՞վ էր մերժում Արցախի հերոսներին՝ Փաշինյանը։
Ո՞վ էր բանակցում իր «սեփական զրոյական կետից»՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ Ադրբեջանը կառուցողական է՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, բայց մարտունակությունը չափում էր ելակով՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ կարող եմ Ադրբեջանում ներքին անկայունություն հրահրել՝ Նիկոլը։
Ո՞վ էր ասում՝ երբ ուզեմ Սերժ Սարգսյանի բանակցածին կվերադառնամ՝ Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ՝ Փաշինյանը։
Ո՞վ ամեն ինչ արեց պատերազմ բերելու համար՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք՝ Փաշինյանը։
Ո՞վ ասաց՝ ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու՝ Փաշինյանը։
Ո՞վ ասաց՝ հաղթելու համար կարիք չկա ուրիշներին հաղթել՝ Փաշինյանը։
Ո՞վ հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվեց դադարեցնել պատերազմը՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Շուշին՝ Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց կապիտուլյացիան՝ Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց 9-րդ կետը՝ Փաշինյանը։
Ո՞վ խաղաղություն խոստացավ, բայց նոր պատերազմներ բերեց՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին՝ Փաշինյանը։
Ո՞վ հրաժարվեց Սեւ լճի 30 տոկոսի համար ազատագրել մեր տարածքները՝ Փաշինյանը։
Ո՞վ հայտարարեց, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Լաչինն ու Աղավնոն՝ Փաշինյանը։
Ո՞վ Պրահայում հանձնեց Արցախն Ադրբեջանին՝ Փաշինյանը։
Ո՞վ հանցավոր անգործություն ցուցաբերեց Արցախի հայաթափման ժամանակ՝ Փաշինյանը։
Ո՞վ պատերազմի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան ուզում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Հայաստանը դարձնում է Թուրքիայի վասալ՝ Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ ի՞նչ կապ ունի Արարատ լեռը մեր պետության հետ՝ Փաշինյանը։
Ո՞վ պատերազմ հայտարարեց Անկախության հռչակագրին՝ Փաշինյանը։
Ո՞վ ուրացավ Եռաբլուրը՝ Փաշինյանը։
Ո՞վ սպանեց Վազգենի երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը՝ Փաշինյանը։
Ո՞վ է Հայաստանի ադրբեջանացման առաջամարտիկը՝ Փաշինյանը։
Սրանք փաստեր են, որոնք որեւէ հայ մոռանալու իրավունք չունի»,- Facebook-ում գրել է ՀՀԿ փոխնախագահը։