05/03/2024 14:44
Վազգենը, որ Վազգեն էր, Նիկոլն այն ժամանակ ընդամենը բանակի դեմ հոդված գրող էր․ Շարմազանով (Տեսանյութ)
Վազգենը, որ Վազգեն էր, Նիկոլն այն ժամանակ ընդամենը բանակի դեմ հոդված գրող էր. Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ լրագրողների հետ զրույցում ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանն ազգային պետական երևույթ էր և երևույթ է։ «Ինչքան տարիները գնան, այնքան հայ ժողովուրդը զգալու է Սպարապետի ֆիզիկական բացակայությունը։ Եթե կան քաղաքացիներ, որոնք հավատարիմ են 88-ի արժենքերին, նրանք Սպարապետի գործի շարունակողներն են»,-ասաց նա։
«Սրանք եկան, Վազգենի գործին հակապատկեր գործողություն արեցին և ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում․․․ Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը հանձնելու խորհրդանիշն է»,-ասաց Շարմազանովը։