05/03/2024 15:34
Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու
Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ադրբեջանական կողմին է հանձնվել զինծառայող Ռուսլան Պանախովը։
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։
Ըստ ՔԿ-ի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 28-ին հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: