05/03/2024 18:50
Աբխազիան իր ապագան տեսնում է Միութենական պետության կազմում․ Արտգործնախարար Արձինբա
Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմի մեջ, հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։
«Մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի հետ դաշինքն ամրապնդելու, Միութենական պետության կազմում ընդգրկվելու ձգտումն իրականացնելու մեջ»,- ասել է նա։
«Մենք հասկանում ենք, որ դեպի Միութենական պետություն տանող ճանապարհը երկար է, բարդ, բայց երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է հենց այս մոտեցումը։ Այդ պատճառով մենք ձգտում ենք դրան»,- հավելել է Աբխազիայի արտգործնախարարը։
Նա առանձին անդրադարձել է նաև Ռուսաստանի դերակատարմանը․
«Մեր ժողովուրդն իրապես երախտապարտ է Ռուսաստանին աջակցության համար, և Ռուսաստանում ու Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ավելի հստակ պատկերացում կձևավորվի, որ մեր ժողովուրդն իրականում գիտե՝ ինչ է երախտագիտությունը»։