05/03/2024 22:34
Մտադիր չենք պատերազմել Ռուսաստանի հետ կամ Ուկրաինա զորք ուղարկել․ Իտալիայի փոխվարչապետ
Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին բացառել է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի հնարավորության մասին անգամ քննարկումների անցկացումը։
«Ռուսաստանի հետ պատերազմելու հարցն անգամ չի էլ քննարկվում։ Մենք արդեն ասել ենք՝ միջազգային իրավունքն ենք պաշտպանում, երբեք չենք խոսել Ռուսաստանի հետ պատերազմելու մասին»,- ասել է Տայանին՝ իտալական Radio 1-ի եթերում։
Նա հավելել է, որ Իտալիան իր զնծառայողներին ուկրաինական ճակատ ուղարկելուն ևս դեմ է։ Տայանիի խոսքով՝ փետրվարի 24-ին Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ ոչ ոք չի էլ քննարկել եվրոպական երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու թեզը։