05/03/2024 16:45
Էմիր Կուստուրիցան Դոստոևսկու «Ապուշը» և «Ոճիր և պատիժ» վեպերի սյուժեները համատեղելով՝ ֆիլմ կնկարի
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան նախատեսում է համատեղել Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և «Ոճիր և պատիժ» վեպերի սյուժեները իր ապագա «Հանցագործություն առանց պատժի» ֆիլմում: Ռեժիսորն այդ մասին հայտարարել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ։
Նրա խոսքով՝ նկարահանումներ են նախատեսվում Սանկտ Պետերբուրգում և Սիբիրում։
2023 թվականի աշնանը Կուստուրիցան հայտնել էր, որ ռուսերենով իր առաջին ֆիլմը կլինի Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի ժամանակակից ադապտացիան։ Դրանից հետո ռեժիսորը կսկսի Եվգենի Վոդոլազկինի «Դափնի» վեպի նկարահանումները։
Փառատոնին իր ելույթի ժամանակԿուստուրիցան ասել է նաև, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել ռուսական մշակույթը․ նա Մոսկվան անվանել է աշխարհի լավագույն քաղաքը։