05/03/2024 21:44
«Ռոսկոսմոս»-ը և NASA-ն շարունակում են համագործակցությունը. Մանտուրով
Ռուսաստանը և ԱՄՆ-ը շարունակում են համագործակցությունը տիեզերքում, մասնավորապես՝ Միջազգային տիեզերակայանի նախագծի շուրջ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
«Բաց ենք տիեզերքի վերաբերյալ միջազգային երկխոսության համար, նույնիսկ ներկա պայմաններում պահպանում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ․ դա վերաբերում է ինչպես Միջազգային տիեզերակայանի նախագծին, այնպես էլ թիռչքների ծրագրին»,- ասել է Մանտուրովը։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին «Ռոսկոսմոս»-ը հայտարարել էր, որ NASA-ի հետ մտադիր են շարունակել թռիչքների ծրագիրը Միջազգային տիեզերակայանի նախագծի շրջանակում՝ մինչև 2025 թվականը։