05/03/2024 15:26
Այս թուրք-ադրբեջանական գործակալները եկան իշխանության ու քանդեցին Սպարապետի արած գործը. Մինասյան (Տեսանյութ)
Կան մարդիկ, առանց որոնց դժվար է պատկերացնել պետականության ստեղծումը և դրանց մեջ առաջինը Վազգեն Սարգսյանն էր, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, Սպարապետը չկարողացավ իր գործն ավարտել, հասցնել իր նպատակին. «Իսկ այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, ճիշտ հակառակն է այն ամեն ինչի, ինչ որ ինքն էր անում, ինքն էր պատկերացնում: Եվ այս թուրք ադրբեջանական գործակալների կողմից իշխանությունը զավթելուց հետո, իրականացվեց մի ծրագիր, որն ադրբեջանական տանդեմի ծրագիրն էր: Նրանք դրանով քանդեցին Սպարապետի գործը»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24