05/03/2024 12:01
Կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին:
Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, գաղափարի հեղինակը՝ Սաթե Խաչատրյանը: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Տեսանյութն՝ այստեղ։