05/03/2024 19:31
«ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ պայմանավորված»․ Ռուսաստանում երկու նոր ռազմական շրջաններ են ստեղծվել՝ Լենինգրադի և Մոսկվայի
Ռուսաստանում երկու նոր ռազմական շրջաններ են ստեղծվել՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից աճող սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մեծացման, Ֆինլանդիայի և ապագայում Շվեդիայի անդամակցությամբ պայմանավորված՝ դաշինքի ընդլայնման ֆոնին քայլեր ենք ձեռնարկել հյուսիսարևմտյան և արևմտյան ռազմավարական ուղղություններում զորքերի խմբավորումների ամրապնդման ուղղությամբ։ Ստեղծվել են զինված ուժերի տարածքային ռազմավարական երկու նոր միավորումներ՝ Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանները»,- ասել է Շոյգուն։