05/03/2024 16:09
23-ամյա երիտասարդը գիշերը հարևանի տնից փող էր գողացել (Տեսանյութ)
Մարտի 1-ին, գիշերվա ժամը 3.37-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել:
Նշված հասցե ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
44-ամյա տանտիրուհին հաղորդում է տվել, որ ժամը 3-ի սահմաններում, դեռևս չպարզված եղանակով, բացել են առաջին հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, մտել են ներս և երկրորդ հարկի ննջասենյակի պահարանից գողացել մոտ 450 հազար դրամ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բջնի գյուղի նույն՝ 10-րդ փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը: Նա Արզական գյուղի Բջնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված գումարի մի մասը:
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է։