05/03/2024 20:34
«Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի զինված ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղիղ ռազմական բախման վտանգի առաջ ենք կանգնած»․ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ուղիղ առճակատման վտանգի առջև են կանգնած, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Վաշինգտոնի հավանության դեպքում։
«Այժմ արդեն խոսք է գնում Ուկրաինայում մարտական գործողություններին ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցության մասին։ Այդ սցենարը չի կարող իրականանալ առանց Վաշինգտոնի կողմից հավանության։ Ըստ էության, մենք կանգնած ենք Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի զինված ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղիղ ռազմական բախման վտանգի առաջ»,- ասել է Անտոնովը՝ լրագրողներին։