05/03/2024 22:03
Համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրի շապիկին առաջին անգամ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված մոդելի լուսանկար է հայտնվել
Մեքսիկական Playboy-ի շապիկին առաջին անգամ հրապարակվել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված մոդելի լուսանկարը։
Մոդելին անվանակոչել են Սամանտա Էվերլի, նրա արտաքին տեսքը ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով։ Մոդելը շիկահեր և կապուտաչյա երիտասարդ աղջկա տեսք ունի։
Սամանտային ստեղծողը նրա անունով օգտահաշիվ է բացել Instagram-ում։ Էջին 119 000 մարդ է հետևում։
«Ինձ համար մեծ պատիվ է Playboy-ի առաջին թվային մոդելը լինելը։ Եթե ես երազել իմանայի, դա կլիներ իմ երազանքի իրականացումը»,- «պատմել» է թվային մոդելը՝ ամսագրին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ իրեն «դուր է գալիս» սոցցանցով շփումը, ինքը «հիանում է» մարդկանցով։