05/03/2024 14:37
Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի. 30 տարի բանակի վրա համապատասխան ներդրումներ չենք արել, չենք զինվել. Գագիկ Ջհանգիրյան
ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ պատերազմում պարտվել ենք, քանի որ 30 տարի բանակի վրա համապատասխան ներդրումներ չենք արել, չենք զինվել:
«Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի, պարզվեց, որ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ջհանգիրյանի խոսքով` մեր բանակի մարտավարությունը եղել է հին մարտավարություն:
Նա ասաց, թե եթե քո պաշտպանության բանակը պարտվել է, Հայաստանի զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պետք է փոխվեին, չէր կարող չփոխվել:
«Իսկ միջազգային իրավական տեսանկյունից երբեք որևէ միջազգային կառույց, ՄԱԿ-ի որևէ բանաձև չի ասել, որ Արցախն անկախ է»,- հայտարարեց Ջհանգիրյանը: