05/03/2024 17:15
Ադրբեջանում խոստովանել են՝ իրենց վարձկաններն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խոստովանել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ադրբեջանցիներ են կռվում։ Նա նույնիսկ պաշտոնական տվյալներ է հնչեցրել։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու մեկնած ադրբեջանցիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույնպիսի պատկեր է Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Մեզ համար ցավալի է, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա»,- ասել է նա։