05/03/2024 15:17
Հովհաննես Պողոսյանը՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Հովհաննես Վրեժի Պողոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքում:
2004-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Աշխատանքային գործունեություն
2009-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ
2014-2017թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ 2017-2020թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ
2020-2023թթ.- ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետ
2023-2024թթ.- զբաղվել է փաստաբանական գործունեությամբ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երկու երեխա: