06/03/2024 17:00
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստան. ԱԽ քարտուղար
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին տեղյակ է պահել ռուսական կողմին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պաշտոնական նամակով ենք հայտնել վերջերս»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնի Հայաստանը։