06/03/2024 22:53
Ի՞նչ դոզայով պետք է ընդունել վիտամինները, որ օրգանիզմին վնաս չհասցվի
Վիտամինները կարող են վտանգավոր լինել, եթե օգտագործվեն անվերահսկելիորեն։ Մուլտիվիտամինները, որպես կանոն, առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում, մինչդեռ մոնովիտամինները պարունակում են նյութեր, որոնք չարաշահելու դեպքում կարող են վնասակար լինել։
Մեծ դոզայի հետևանքներից մեկը կարող է լինել հիպերվիտամինոզը։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ճարպային լուծվող A, D, E, K վիտամիններին։ Այդ վիտամինները լավ են ներծծվում և դանդաղ արտազատվում։ A և D-ն ավելի ծանր են, քան մյուսները։
Վիտամին D-ի չարաշահումը կարող է հանգեցնել սրտխառնոցի, մաշկի քորի, արյան մեջ կալցիումի ավելցուկի և այլն։ Հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում թույլատրելի սահմանը գերազանցելը:
Վիտամին A-ի հիպերվիտամինոզը կարող է առաջացնել մազաթափություն, մշուշոտ տեսողություն, սրտի և երիկամների դիսֆունկցիա:
Վիտամին E-ի չարաշահման հետևանքով կարող են լինել աղեստամոքսային տրակտի խանգարումներ, թուլություն, գլխացավ։
Գերդոզավորում հնարավոր է նաև ջրում լուծվող վիտամիններ ընդունելիս՝ օրինակ՝ B և C։
Վիտամինային կոմպլեքսներ ընդունելիս պետք է նախապես ճշտել՝ որքան ժամանակ և ինչ դոզայով խմել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ