06/03/2024 15:09
Ադրբեջանը ներխուժելու է, Հայաստանի ղեկավար կոչեցյալը այդ զրահամեքենաները մեր՝ դիմադրողներիս դեմ է հանելու. Աբրահամ Գասպարյան (Տեսանյութ)
Եթե Սյունիքն ընկնի, դա ծառայելու է հակաիրանական գործողություններին, բայց և քաղաքական մտքի սնանկություն է ակնկալել, որ որևէ այլ պետություն մեր փոխարեն պատերազմելու է։ Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են, բայց Հայաստանն ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը և ոչ թե կրկնակի կապիտուլյացիայի գնա՝ դա իբրև խաղաղություն փաթեթավորելով, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«Բաստիոն զրահամեքենաներո՞վ է այս իշխանությունը պետության անվտանգությունն ապահովելու, այդ զրահամեքենաները բերվում են այստեղ, որ Ադրբեջանի շահերը պաշտպանեն։ Մենք անվտանգային սպառնալիքների առջև ենք, բայց չգիտես ինչու ռազմական դրություն չի հայտարարվում, ռազմահայրենասիրական կազմակերպությունների մուտքն էլ Տավուշի որոշ շրջաններ արգելվում է, համակարգ չկա, Ադրբեջանը ներխուժելու է, Հայաստանի ղեկավար կոչեցյալն այդ զրահամեքենաները մեր՝ դիմադրողներիս դեմ է հանելու։
Փաշինյանն օվերտոնի պատուհան է բացել, 7000 քառակուսի կիլոմետր թիվ է հնչեցրել, այնքան խեղված է, որ Անկախության հռչակագրի օրն ասել է անկախության նոր շարժում սկսելու մասին, ընդգծված հակառուսական տոնայնությամբ հարցազրույցներ է տալիս, իրեն ռեբրենդինգ է անում, փորձում վաճառել Արևմուտքին՝ ի հաշիվ մեր պետության»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։