06/03/2024 16:39
Սպանության հետ գործ չունեմ, բռնաբարության մեղքն իմ վրա եմ վերցնում. Պեմզաշենի գործով մեղադրյալ
Ես սպանության հետ գործ չունեմ, ես ասել եմ որն է իմ մեղքը՝ բռնաբարության մեղքն իմ վրա եմ վերցնում. դատական նիստին հայտարարեց Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը։
«Այդ մարդկանց սպանելը 100 տոկոսով ես չեմ»,-ասաց նա։
«Եթե ես չբռնաբարեի, նույնը ես Զարինե Մելիքսեթյանի օրին կընկնեի»,-ասաց նա և նշեց, որ ինքը Սևակին մի քանի անգամ է տեսած եղել։
«Ես չեմ իմացել իրենց տուն ինչ կա, ով կա»,-ասաց նա։
Ըստ նրա, մյուս մեղադրյալի՝ Արկադի Բասեղյանի և իր եղբոր մոտ, ովքեր իր հորեղբոր տղաներն են, ինքն ամբողջ կյանքում տուժել է։ «Ես մի բան արել եմ, ինձ միշտ կանչել են ծեծել են, թե ինքը, թե իր եղբայրը, չեմ կարող բառերով ասել»,-ասաց նա և նշեց, որ դատախազի հետ հանդիպում է ուզում, քանի որ ասելիք ունի, որը հրապարակային չի կարող ասել։
Ըստ նրա՝ հետո կարող է ուշ լինել։