06/03/2024 13:53
Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից, դա ճիշտ մոտեցում չէ. Արծվիկ Մինասյան
Լավրովն իրավունք չունի վերջնագրերի լեզվով խոսելու Հայաստանի հետ, նա պետք է գիտակցի, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ մի անձի հետ պայմանավորված չեն, ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանը կամ իր խմբակն է իշխանության, թե ոչ... ո՞նց կարող է ՀՀ-ի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից։ Ես կարծում եմ, որ սա նաև Ռուսաստանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում, կողմնորոշվեք՝ կա՛մ..., կա՛մ... ։ Երբ Լավրովը հիմնավորում է այս իշխանությունների դավաճանական գործողությունները, դրանով ինքը հայ ժողովրդին օգնո՞ւմ է, թե՞ չէ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե անընդունելի են Լավրովի այն հայտարարությունները, թե Հայաստանն անվերադարձ կորցրել է Արցախը։