06/03/2024 14:07
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ծանուցված Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին. ԿԽՄԿ Հայաստան
Փետրվարի վերջին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ծանուցված բոլոր հայ կալանավորներին։ Կալանավորվածներին հանդիպել են առանձին և հնարավորություն են տվել փոխանակվել ընտանեկան նորություններով. X-ի իր պաշտոնական միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը։
«Որպես իր մանդատի մաս՝ ԿԽՄԿ-ն նման այցերի ընթացքում գնահատում է վերաբերմունքը և պահման պայմանները և օգնում կալանավորներին վերականգնել կամ պահպանել կապն ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկները ներկայացվում են միայն կալանավորող մարմինների ուշադրությանը»,-նշվում է հայտարարությունում: