06/03/2024 15:39
Տղե՛րք, այսպես չի լինի, Հայաստանում ձեր այս պահվածքը չեն ընդունելու. Աբրահամ Գասպարյան (Տեսանյութ)
Պարոն Լավրո՞վը չէր, որ Նիկոլ Փաշինյան կոչեցյալի թղթապանակի լոբբինգն էր անում հենց Կրեմլում, իբրև թե հնարավոր է՝ այս տարածաշրջանում Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի միջև հասնել համախոհության, այդ ե՞ս էի անում, Ռուսաստա՞նը չէր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ասում էր՝ մի հարվածեք Նիկոլին, որովհետև նա դավաճան չէ։ Այդ ե՞ս եմ երեքուկես տարի շարունակ տարբեր մակարդակներում փորձել ապահովագրել Փաշինյանի դիրքերը, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«Այո՛, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց, տղե՛րք, դուք այդտեղից միայն անընդհատ մեր աչքն եք մտցնելու, որ Նիկոլը Պրահա գնաց, դրանո՞վ է սկսվում ու ավարտվում Ռուսաստանի քաղաքական պատասխանատվությունն այս ռեգիոնում գեոպոլիտիկ կամ աշխարհագրական սահմանների փոփոխության հարցում։
Հարգելով Ռուսաստանի պատմաքաղաքական դերն ու ազդեցությունը մեր տարածաշրջանում, այդքանը հասկանալով հանդերձ՝ ասում եմ՝ տղե՛րք, այսպես չի լինի, Հայաստանում ձեր այս պահվածքը չեն ընդունելու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։