06/03/2024 20:34
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում ավարտում է լիբերալ ֆաշիզմի մասին իր նոր գիրքը
Քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում ավարտում է իր նոր գիրքը՝ «Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդիկան»:
«Այս աշխատությունն իմ նախորդ գրքերի պես գեղարվեստական չէ, բայց, հավատացնում եմ ձեզ, իրական կյանքը, որում ապրում ենք, իր դրամատիզմով գերազանցում է նույնիսկ ֆանտաստ գրողների վեպերը:
Փորձել եմ պատասխանել մի քանի կարևոր հարցերի. նախ՝ ի՞նչ է ազատությունը, որն անդադար քարոզվում է, և որի անունից սպանվում և խոշտանգվում են անմեղ մարդիկ», - գրել է Մալյանն իր տելեգրամ ալիքում:
Գիրքը մասերով կտեղադրվի Նարեկ Մալյանի Տելեգրամի ալիքում։
Հիշեցնենք, որ քաղբանտարյալ Նարեկ Մալյանը անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Նա մեղադրվում է սոցիալական ցանցի միջոցով իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամների հասցեին, իբր, «ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու» մեջ։