06/03/2024 14:00
Մեզ դեռևս չի հաջողվել հանրային գիտակցության մեջ այնքան վստահություն ներշնչել, որ կարողանանք այս իշխանություններից ձերբազատվել. Մինասյան
Մեզ դեռևս չի հաջողվել հանրային գիտակցության մեջ այնքան վստահություն ներշնչել, որ կարողանանք այս իշխանություններից ձերբազատվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երևի դա է պատճառներից մեկը, որ շարունակվում է այս իշխանության ապազգային, հակահայկական վարքագիծը»,-ասաց պատգամավորը։
Մինասյանի խոսքով՝ այն, ինչ անում են իշխանությունները, ուղղակի խայտառակություն է.
«Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ է ստանում։ Ուղղակի թշնամացնել դաշնակցին և, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, նշանակում է, որ այս մարդիկ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն կապ չունեն պետական կառավարման հետ, այլև ոնց որ թե բացարձակ կապ չունեն նաև հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»։