06/03/2024 11:44
Վիկտորյա Նուլանդը հրաժարական է տվել. հայտնի են պատճառները
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ստիպված է հրաժարական տալ Սպիտակ տան քաղաքականության հետ արմատական անհամաձայնությունների պատճառով, լրագրող Դենի Հայֆոնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։
«Եկեք պարզ լինենք. սա նրա կամավոր որոշումը չէ: Նա այլևս համահունչ չէ նախագահի և պետքարտուղարի վարած քաղաքականությանը», - ասել է վերլուծաբանը:
«Պետքարտուղարի տեղակալն իրեն թույլ է տվել, ի թիվս այլ բաների, հռետորաբանություն, որը չի համապատասխանում Ռուսաստանի հետ հարաբերություններում Վաշինգտոնի ներկայիս կարիքներին»,- հավելել է նա։