06/03/2024 20:20
Բելառուսը զարգացնում է Պակիստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները
Բելառուսը Պակիստանի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու ճանապարհային քարտեզ է մշակել, որը շուտով կստորագրվի, հայտարարել է երկրի Էկոնոմիկայի նախարար Վիկտոր Կարանկեվիչը։
Նա նշել է, որ 2023 թվականին, 2022-ի համեմատ, ապրանքաշրջաանառությունն աավելացել է 2,5 անգամ, սակայն եղած ներուժի շնորհիվ այն հնարավոր է ավելի մեծացնել։
Բելառուսի Էկոնոմիկայի նախարարը նշել է նաև, որ իրենց ու Պակիստանի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ է գործում, բացի այդ, ակտիվանում է Բելաառուսի և Պակիստանի համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։
«Վերջին տարիներին ակտիվացել է նաև քաղաքական երկխոսությունը, ինչը նպաստել է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առանց բացառության բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների լիարժեք զարգացման համար»,- ասել է բելառուս պաշտոնյան։