06/03/2024 19:15
Ցավալի է, որ աշխարհում իրապես ինքնիշխան պետությունները շատ քիչ են․ Պեսկով
Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք կարող են իրենք իրենց իսկապես ինքնիշխան պետություններ կոչել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ որոշ երկրներ էլ փորձում են մյուսներին իրենց ապրելակերպը պարտադրել՝ դրժելով այդ երկրների ու ժողովուրդների ապրելակերպը, այն անվանելով «սխալ», «հակասող դեմոկրատական արժեքներին»։
«Ցավոք, շատ քիչ երկրներ կան աշխարհում, որոնք այդ ամենին կարող են պատասխանել՝ ասելով «բավական է», քիչ երկրներ կան, որոնք իրենք իրենց մասին կարող են ասել․ «Մենք ինքնիշխան պետություն ենք»,- ասել է Պեսկովը։