06/03/2024 17:15
Մինչև 2021-ի դեկտեմբերը մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք Ռուսաստանի հետ. Արմեն Գրիգորյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դա է՝ Հայաստանի 29 հազար 800 քմ կիլոմետր տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել այս ամենը՝ խնդիրը մնում է օդում։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը մինչև 2021 թվականի դեկտեմբերն իր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել է Ռուսաստանի հետ և ունեցել Ադրբեջանի երեք լայնածավալ հարձակում։
«Հիմա Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են․ միանշանակ ոչ, պարզապես Հայաստանին իր դաշնակիցները չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել ու, հաշվի առնելով սա, Հայաստանը սկսել է անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»,- նշեց նա։