06/03/2024 17:24
Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր. Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու մասին
Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգո՞ւմ է ԵՄ անդամակցության թեկնածության հարցը։
«Մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղություններն ու հարցերը քննարկել»,- ասաց նա։
Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց՝ հիմա օրակարգում կա՞ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը։