06/03/2024 14:18
Համախմբվես ո՞ւմ շուրջ, թշնամու օրակարգը սպասարկող խմբակի՞ շուրջ, որ վերջնականապես կործանվի՞ այս երկիրը. Մինասյան (Տեսանյութ)
Մենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո, նաև պատերազմից հետո իրականացրել ենք համախմբվելու գործողություն, բայց արդյունքում ստացել ենք ուրացում, կործանում և դա շարունակվում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համախմբման մասին կոչերին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա պնդմամբ՝ այս իշխանությունն իր ապիկարությամբ, դավաճանությամբ ցույց է տվել, որ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը.«Հետևաբար, համախմբվես ո՞ւմ շուրջ, օտարի, թշնամու օրակարգը սպասարկող խմբակի՞ շուրջ, որ վերջնականապես կործանվի՞ այս երկիրը։ Հակառակը, այդ մարդիկ, որ դա ասում են, իրենք պետք է նախ և առաջ անդրադառնան նրան, թե ինչպիսի ուրացում է տեղի ունեցել և իրենք հենց առաջինը պետք է լինեն այս իշխանություններից ձերբազատվելու գործին»։