06/03/2024 14:26
ԱՆ փոխնախարարը չմեկնաբանեց՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում Անկախության հռչակագրի փոփոխության հարց կա՞, թե՞ ոչ
ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը չմեկնաբանեց՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցին՝ արդյո՞ք Անկախության հռչակագրի փոփոխության հարց կա դեռևս։
«Սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացվում է սահմանադրական հանձնաժողովի և դրա համար ստեղծված մասնագիտական տիրույթում, և որոշումների կայացման կարգով գործընթացն առաջ է ընթանում։ Այս պահին այլ բան չեմ կարող մեկնաբանել»,-ասաց նա։