07/03/2024 11:15
ՔԿ-ի հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին. Քերոբյանի փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին։
Ըստ փաստաբանի՝ խափանման խիստ միջոցների կիրառումը, ըստ էության, ծառայեցրել են անձանց հարկադիր ցուցմունք տալու համար։
«Նախաքննական մարմինը հարցեր չունի տալու պարոն Քերոբյանին, որպեսզի հասկանանք՝ մարդիկ ուզում են քննել, իմանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Սա նախաքննություն չէ, միաբանության կողմից համոզմունքների քարոզ է»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին նախարար Քերոբյանը, նախնական համաձայնությամբ իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն, խախտել են գնումների մասին օրենքը և արդյունքում մի կազմակերպություն դուրս է հանվել մրցակցությունից։
Եգորյանը նշեց՝ նախաքննական մարմինը նշում է, որ որոշում է կայացվել հօգուտ մի ընկերության, որը երեք անգամ ավելի գին է տալիս։ Սա ցույց է տալիս, որ քննիչները բավարար պատկերցում չունեն մրցութային գործընթացի վերաբերյալ, որովհետև այստեղ կարևորը գինը չէ միայն, երբ դուք գնում եք մի ապրանք առնելու, բնականաբար, գինը կարևոր է, բայց որակն էլ կարևոր է, և որոշում եք՝ որը գնել»,-ասաց նա։