07/03/2024 15:11
ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն. Միրզոյան (Տեսանյութ)
Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոցում» իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում, իհարկե, շնորհակալություն հայտնելով, ԱԳՆ-ում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայման հարցին։
«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում՝ այդ թվում «Զվարթնոցում», մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, կիրականացնի Հայաստանը՝ իր պատկան մարմինների միջոցով։ Հիմա, կարծում ենք՝ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմն այս մասին ծանուցել է ռուսական կողմին։
Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցն այդքանով կլուծվի։
Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոցում» իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում, իհարկե, շնորհակալություն հայտնելով»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։