07/03/2024 14:18
Ադրբեջանում 10-ից ավելի լրագրող և ակտիվիստ է ձերբակալվել. Վաշինգտոնը կոչ է արել ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց
Երեկ երեկոյան Ադրբեջանում ևս 10 և ավելի լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել, որոնք համագործակցում էին համացանցային անկախ Toplum TV անկախ լրատվամիջոցի հետ. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
APA գործակալության փոխանցմամբ, ձերբակալվածներից առնվազն երկուսի՝ քաղաքացիական ակտիվիստ Ակիֆ Ղուրբանովի և Toplum TV-ի լրագրող Ֆարիդ Իսմայիլովի դեմ քրեական գործեր են հարուցվել։ Փաստաբանների պնդմամբ, նրանց մեղադրում են մաքսանենգության մեջ։
Նշենք, որ երեկ հաղորդվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին:
Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ մեթյու Միլլերը Վաշինգտոնը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։
ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ արել ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ։
«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - ասել է Միլլերը։