07/03/2024 14:49
Ներկայում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորություն կա. Արարատ Միրզոյան
Ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորություն կա. այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով մարտի 1-3-ը Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «Անադոլու» լրատվական գործակալության հարցերին։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։
«Մենք շարունակում ենք այս գործընթացը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Արտգործնախարարը նշել է, որ կողմերի միջև կան մի շարք խնդիրներ, սակայն դրանց մի մասի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։