07/03/2024 12:45
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ. ԵՄ ներկայացուցիչ
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,-ասել է նա։
Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին՝ Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։