07/03/2024 11:50
Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. Փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մինչև մրցույթի անցկացումը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ, ավելին՝ նման տեղեկատվություն ևս մամուլում չի շրջանառվել, միայն նշվել է, որ որոշ հանդիպումներ են եղել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Վահան Քերոբյանն այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից, ընդ որում չեն ստացվել պարտադիրության ուժով։ Անկախ նրանից, թե նրանք եղել են նախարար կամ փոխնախարար, այս մրցութային հանձնաժողովը չի ենթարկվում նախարարին»,-ասաց նա։
Իսկ հարցին, թե փոխնախարար Անի Իսպիրյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչներին՝ պատասխանեց, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարակել, բայց նման հնադիպումների մասով խնդիր չկա, որովհետև մրցույթների շրջանակներում մրցութային հանձնաժողովի անդամները բազամթիվ հանդիպումներ ունենում են։
«Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը, արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային և չսահմանափակվի որևէ մրցակցային կանոն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստերի հիման վրա վկայակոչել չի կարող՝ նախաքննական արգելքից ելնելով։