07/03/2024 12:19
Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ
Տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունքն է բերելու. ըստ IRNA-ի թղթակցի՝ ասել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ Թեհրանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Մոհամմադ Ռեզա Աշտիանին կարծիք է հայտնել, որ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, այլապես այն կվերածվի գերտերությունների միջև հակամարտությունների ասպարեզի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և սպառնալիքներով։
«Մենք պետք է թույլ չտանք, որ տարածաշրջանը դառնա մրցակցային դաշտ օտարերկրացիների համար, ինչը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»,-ասել է նա: