07/03/2024 14:46
Մոտ ապագայում Կիպրոսում դիվանագիտական ծառայություն կբացենք. Միրզոյան
Որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում, ԱԳՆ-ում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։ Ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը մայրաքաղաքաներում կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,-ասաց Միրզոյանը։