07/03/2024 17:34
Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Կարապետյանին ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: