07/03/2024 12:53
Ազգային անվտանգության ծառայողի օրը փոխվեց. կնշվի հունվարի 8-ին
Ազգային անվտանգության ծառայողի օրը Հայաստանում այսուհետ կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ՝ հունվարի 8-ին. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին»,- նշվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներկայացրած նախագծում։