07/03/2024 12:35
Կառավարությունում ու Էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա. Գևորգ Պապոյան
Կառավարությունում ու Էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իսկ եթե առանձին պաշտոնյաներ ինչ-որ բան այն չեն անի կամ, միգուցե, կչարաշահեն իրենց դիրքը, բնականաբար, պետք է պատժվեն, սա սկզբունքային հարց է»,- նշեց նա։
Նախարարը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա։