07/03/2024 16:04
Իմ համոզմամբ՝ ամբողջ ծավալով անհիմն է. Նախշքարյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայցի մասին (Տեսանյութ)
«Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 14-ին։
Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Զարուհի Նախշքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիական գործերից միշտ բավականություն է ստանում.«Իմ համոզմամբ՝ հայցն ամբողջ ծավալով անհիմն է։ Ես իմ առարկությունները շարադրել եմ 14 էջում»։