07/03/2024 10:51
Մարզական ֆեդերացիաները մտահոգված են ֆինանսավորման նոր կարգի առնչությամբ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ազգային մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական միջոցների տրամադրման ու հաշվարկման կարգում փոփոխությունը հարցեր է առաջացրել ֆեդերացիաների ներկայացուցիչների մոտ:
«Արմենպրես»-ը ներկայացրել է ֆեդերացիաների մտահոգությունը, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումը խնդրին:
Ֆինանսավորման նոր կարգը սահմանում է, որ մեծահասակների հավաքականներն առավելագույնը չորս ուսումնամարզական հավաքներ պետք է անցկացնեն, որից մեկը՝ արտերկրում, և մասնակցեն առավելագույնը միջազգային 2 մրցաշարերի (այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի գավաթի խաղարկությունների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի և համաշխարհային ուսանողական ունիվերսիադայի): Կան մարզաձևեր, որոնց պարագայում, սակայն, միջազգային կարգին համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով թիմերն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում արտերկրում: Այդպիսի մարզաձև է, օրինակ, սպորտային մարմնամարզությունը, որի ֆեդերացիան ուսումնամարզական հավաքները կազմակերպում է բացառապես արտերկրում, տարեկան մի քանի անգամ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մասնավորապես ասաց. «Մենք ի վիճակի չենք այստեղ` Հայաստանում, ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ չունենք պայմաններ: Շատ ուրախ կլինեինք, եթե պայմաններ լինեին և հավաքն անցկացնեինք այստեղ: Հուսով եմ` մի քանի տարի հետո կլինեն: Այն կետը, որտեղ ասվում է, որ 2 միջազգային մրցաշարեր պետք է անցկացնել մեծահասակների հավաքականների համար` անհասկանալի է: Քանի որ մարմնամարզիկները պետք է 4 փուլ անցնեն աշխարհի գավաթում, որպեսզի հավաքած միավորներով մենք կարողանանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե երկուսին ենք գնում, չենք կարող մասնակցել աշխարհի առաջնությանը: Անձամբ ինձ ասել են, որ մենք` մարմնամարզիկներս, խնդիր չունենք: Պարզապես չենք ուզում օրենքի խախտում լինի: Ամեն մարզաձև իր յուրահատկությունն ունի. իմ խնդրանք այն է, որ պետք է դա հաշվի առնվի: Մարզիկներն աճում են ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցությամբ»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, անդրադառնալով փոփոխությանը, նկատեց. «Մեծ սպորտում մարզիկները չեն կարող միայն 4 ուսումնամարզական հավաք անցկացնել և/կամ 2 միջազգային մրցաշարի մասնակցել (աշխարհի և Եվրոպայի առաջնությունները չհաշված): Մարզիկները տարվա ընթացքում միջին վիճակագրությամբ 4-5 միջազգային մրցաշարի պետք է մասնակցեն: ԽՍՀՄ տարիներին մարզիկները 280-300 օր հավաքներ էին անցկացնում: Մարզիկներին պետք են այդ հավաքները: Դրանք պարտադիր են: Մարզիկը չի կարող երկու ամիսը մեկ մարզական հավաք անցկացնել: Բայց մեզ բազմիցս ասել են, որ ֆեդերացիան խնդիր չունի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։