08/03/2024 14:40
Աշոտ Փաշինյանն անվերապահ պաշտպանում է հեղափոխությունը, թեև հաստատում է, որ մարդու իրավունքների խախտումներ այսօր էլ լինում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, թեև նշել է, որ ինքն անվերապահ պաշտպանում է հեղափոխությունը, բայց հաստատել է, որ մարդու իրավունքների խախտումներ այսօր էլ լինում են։
«Հեղափոխությունը հենց դրա մասին է, որ այդ երևույթները պետք է չլինեն, և, իհարկե, լինում են, և մենք դա բոլորս գիտենք՝ թե՛ ես, որպես մարդ, ով առանց վերապահումների պաշտպանում է հեղափոխությունը, և թե՛ քաղաքական ղեկավարությունը, որ նույնն է անում, ոչ ոք չի ժխտում, որ չկա»,- «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«Այդ խնդիրներից բոլորի հետ հարաբերվում ենք մեր ձևով, նաև այդ խնդիրներից որոշների հետ հարաբերվում ենք ավելի տեխնոկրատ ձևով»,-ասել է նա։