08/03/2024 16:22
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին։
«Դեսպանատունը հետևում է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», - ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ կուտակումներից: