08/03/2024 12:22
«ՀՀ-ում ադրբեջանական հուշարձանների վիճակի գնահատման համար» ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմելու պահանջներին հետևելու են ավելի քաղաքական պահանջներ․ Թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմելու հայտարարությանը։
«Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօրվա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։
Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ»,-գրել է նա։