08/03/2024 10:51
Պուտինը Մարտի 8-ի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 50 կին դատապարտյալի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 կին դատապարտյալների ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Առաջին հերթին ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողության»,- ասված է հաղորդագրության մեջ։