08/03/2024 12:28
Ալիևը Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ խտրական քաղաքականության մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ բացահայտ խտրական քաղաքականություն վարելու մեջ։
«Ֆրանսիան, նեոգաղութատիրության իր ավանդական քաղաքականության հետ մեկտեղ, բացահայտորեն վարում է մուսուլմանների նկատմամբ ճնշումների և խտրական քաղաքականություն, կազմակերպում է իսլամաֆոբական տարբեր արշավներ»,- ասել է նա:
Ըստ Ալիևի՝ այդ երկրում մզկիթները, Մահմեդական մշակութային կենտրոնները և գերեզմանատները ենթարկվում են տարբեր տեսակի պղծումների, ճնշվում են մահմեդական քաղաքացիները: